Օսմանի․ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել` կյանքի կոչելու ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները

Օսմանի․ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել` կյանքի կոչելու ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի դեկտեմբերի 7–ի համատեղ հայտարարությունն այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին։

«ԵԱՀԿ–ն որպես հարթակ պատրաստ է օգնել երկխոսության շարունակմանն ու պայմանավորվածությունների կյանքի կոչմանը»,–ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

 Ուշագրավ
---