Նուրհան արքեպիսկոպոսը` «Կովերի պարտեզի» մասին․ Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական

Նուրհան արքեպիսկոպոսը` «Կովերի պարտեզի» մասին․ Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական

PanARMENIAN.Net - Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին: Այդ մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է շարժումը։

«Այն ամենը, ինչ հայկական է, կմնա հայկական»,– վստահեցրել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում այս գործարքի դեմ։

«Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անակնկալ այցելութուն է կատարել «Փրկենք հայկական թաղամասը» շարժման անդամներին` ի նշան համերաշխության հանուն բարոյապես արդար այս պայքարի: Վեհափառը շփվել է հայ երիտասարդների հետ և պատասխանել մտահոգ բնակիչների բազմաթիվ հարցերին»,– նշված է հրապարակման մեջ:

Եկեղեցու բոլոր անդամներն իրենց աջակցությունն են հայտնել պատրիարքին՝ «Կովերի այգու» հետ կապված անօրինական գործարքը չեղարկելու համար:

Հանդիպման վերջում Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը քաջալերանքի խոսքեր է ասել և օրհնել երիտասարդներին։

Մանուկյանը ակտիվիստների հետ քննարկել է նաև քաղաքի հայ համայնքի պահպանման հետագա քայլերը։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---