Ալիև․ ՀՀ–ն պետք է համաձայնվի նույն ձևակերպմանը երկու կողմի ազգային փոքրամասնությունների համար, կամ այդ կետը չլինի պայմանագրում

Ալիև․ ՀՀ–ն պետք է համաձայնվի նույն ձևակերպմանը երկու կողմի ազգային փոքրամասնությունների համար, կամ այդ կետը չլինի պայմանագրում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը համաձայնվի, որ երկու կողմերի ազգային փոքրամասնությունների համար խաղաղության պայմանագրում լինեն նույն ձևակերպումներըկամ այդ հարցը պետք է ընդհանրապես հանվի պայմանագրից։

Նա հավելել է, որ «Հայաստանի համար դա է եղել գլխավոր խոչընդոտն Ադրբեջանի հետ բանակցություններում»,–գրում է Haqqin.az-ը։

«Երեք տարվա բանակցային գործընթացի ժամանակ Հայաստանը մշտապես ցանկացել է խաղաղության պայմանագրում ընդգրկել Ղարաբաղում հայ փոքրամասնությանն առնչվող կետը։ Մեր դիրքորոշումն այն էր, որ դա մեր ներքին գործն է։ Ու եթե նրանք ուզում են, որ Ադրբեջանում հայ փոքրամասնության հարցն ընդգրկվի, ուրեմն եկեք ներառենք նաև Հայաստանից արտաքսված ադրբեջանական փոքրամասնության հարցը։ Իսկ Հայաստանում ադրբեջանցիների քանակը շատ ավելի է եղել, քան հայերինն Ադրբեջանում՝ մոտ 300,000։ Այսինքն, մեր դիրքորոշումն այն էր, որ դա պետք է փոխադարձ լինի։ Կամ մենք ներառում ենք այդ երկու հարցն ազգային փոքրամասնությունների, նրանց իրավունքների ու անվտանգության մասին, այդ թվում վերադարձի իրավունքը՝ ոչ միայն հայերինն Ադրբեջան, այլ նաև ադրբեջանցիներինը՝ Հայաստան։ Եվ կարևոր չէ, որ ադրբեջանցիներն արտաքսվել են 30 տարի առաջ, իսկ հայերը որոշել են մեկնել երկու ամիս առաջ։ Բանն այն է, որ ամեն ինչ պետք է փոխադարձ լինի՝ հակառակ դեպքում մենք չենք մեկնաբանում այդ հարցը խաղաղ պայմանագրում»,–ասել է նա։

Ալիևը «մոռացել է» հիշատակել Բաքվում, Սումգայիթում, Ադրբեջանի այլ քաղաքներում ջարդերի ենթարկված և Հայաստան փախած հայերի մասին, որոնց քանակը հասնում էր մոտ 500,000–ի։ 1990-ի հունվարի 13-19-ը հայերի ջարդերի արդյունքում Բաքվում, ըստ տարբեր գնահատականների, մոտ 400 մարդ է սպանվել:

 Ուշագրավ
---