Սերժ Թանկյանը, Սեզար Գուեկյանը և Թոնի Այոմին հայտարարել են նոր բարեգործական նախագծի մասին

Սերժ Թանկյանը, Սեզար Գուեկյանը և Թոնի Այոմին հայտարարել են նոր բարեգործական նախագծի մասին

PanARMENIAN.Net - System of a Down խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը, Gibson Brands ընկերության գործադիր տնօրեն Սեզար Գուեկյանը և Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին հայտարարել են նոր բարեգործական նախագծի մասին:

Էռնեկյան ընտանիքն ի դեմս Corporación America հիմնադրամի կկրկնապատկի հավաքված ամբողջ հասույթը և բոլոր միջոցները կուղղվեն նախաձեռնությանը:

Gibson Records-ը, Սեզար Գուեկյանը, Սերժ Թանկյանը և Թոնի Այոմին Deconstruction երգի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը, ինչպես նաև՝ Gibson Gives-ի միջոցով Սերժ Թանկյանի կտավի և եզակի Les Paul կիթառի աճուրդից հավաքված միջոցները նվիրաբերելու են «Հայաստան» հիմնադրամի` Արցախի փախստականներին ուղղված նախաձեռնությանը:

Նշվում է, որ Սերժ Թանկյանը նաև կայացած նկարիչ է: Deconstruction երգի շապիկի գեղարվեստական աշխատանքը հիմնված է Սերժ Թանկյանի «Մեր լեռները» յուրօրինակ արվեստի գործի վրա, որը հեղինակը նկարել է հատուկ այս նախագծի համար:

Թանկյանի օրիգինալ «Մեր լեռները» կտավը, ինչպես նաև` եզակի Gibson Les Paul Standard-ը կլինեն բացառիկ համաշխարհային աճուրդի մի մասը։

«Մենք շատ երկար ենք աշխատել այս նախագծի վրա։ Ես և Սերժը, երկուսս էլ սփյուռքահայ ենք, ուստի անմիջապես որոշեցինք, որ ցանկանում ենք Deconstruction-ը նվիրվի հայ համայնքին։ Հուսով եմ, բոլորը կսիրեն Deconstruction-ն այնքան, որքան մենք սիրեցինք այն ստեղծելիս»,- Սեզար Գուեկյան:

«Մենք ուրախ ենք Gibson Records-ի հետ միասին մասնակցել այս նախաձեռնությանը։ Մենք հավատարիմ ենք մեր համայնքներում դրական փոփոխություններ խթանելուն և խոստանում ենք նվիրատվություն կատարել «Հայաստան» հիմնադրամին, որը կկրկնապատկի Սերժի նկարի և Gibson Les Paul կիթառի աճուրդից գոյացած միջոցները: Գիբսոնի հետ այս համագործակցությունը բացառիկ հնարավորություն է մեզ համար առաջ մղելու մեր ռազմավարական նպատակը՝ նշանակալից ազդեցություն ունենալ Հայաստանում»,– նշել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:

«Ուրախ եմ, որ օգտագործում ենք մեր հարթակը, որպեսզի նվիրաբերենք երաժշտությունը, իմ արվեստը և Գիբսոնի աներևակայելի եզակի կիթառը նման մեծ բարեգործության համար: Ճիշտ մտադրություններով երաժշտությունը կարող է ոգեշնչել և նաև դրական փոփոխություններ ստեղծել»,- Սերժ Թանկյան:

«Հայ ժողովուրդն իմ կողմից սիրված ժողովուրդ է և դա մեծ հաճույք է, մեծ գործ, և ես շատ ուրախ եմ դրանում ներգրավվելու համար»,- ասել է Թոնի Այոմի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---