Փարիզն աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների շուտափույթ վերականգնմանը

Փարիզն աջակցում է ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների շուտափույթ վերականգնմանը

PanARMENIAN.Net - Փարիզը ողջունել է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը՝ հույս հայտնելով, որ դրական ազդանշանն առաջին քայլն է բանտարկյալների, պահվող անձանց և անհետ կորածների շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Միաժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը աջակցություն է հայտնել խաղաղության համաձայնագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների շուտափույթ վերականգնմանը՝ Եվրամիության և Միացյալ նահանգների աջակցությամբ, հայտնում է «Ազատությունը»։

Փարիզը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում:

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---