Բեգլարյան․ Ալիևը ստել է՝ սեպտեմբերին ԼՂ-ում առնվազն 21 խաղաղ բնակիչ է զոհվել

Բեգլարյան․ Ալիևը ստել է՝ սեպտեմբերին ԼՂ-ում առնվազն 21 խաղաղ բնակիչ է զոհվել

PanARMENIAN.Net - Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում բացահայտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական սուտը, որն ասել էր, թե Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր կամ ավերածություններ չեն եղել։

«Այս դեպքում զոհվել է առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին, նաև՝ տասնյակ վիրավորներ են եղել», - գրել է նա։

Բեգլարյանը նաև ներկայացրել է զոհերի մասին BBC-ի հոդվածը։

«BBC-ի այս հոդվածը բավական է»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։ Հարցը քննարկվել է նոյեմբերի 27-29-ը Հայաստանում ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության այցի շրջանակում։ Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝«Frontex»-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հնարավոր ուղղությունները ուսումնասիրելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
---