Օզբիլիս․ Գիտեմ՝ դժվար է լինելու, բայց շատ մեծ են շանսերս՝ զգում եմ, որ ֆուտբոլային հանրությունն աջակցում է ինձ![]() 11 դեկտեմբերի 2023 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսն ասուլիսում ասել է՝ զգում է ֆուտբոլային հանրության աջակցությունը։ «Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց շանսեր ունեմ, կարծում եմ, շատ մեծ են շանսերս, զգում եմ, որ հայկական ֆուտբոլային հանրությունն աջակցում է ինձ»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։ Նա կարծիք է հայտնել, որ ճիշտ չեն աշխատում, ու հավատում է, որ ինքը կարող է շատ մեծ օգուտ տալ հայկական ֆուտբոլին: «Ամեն ինչ կանեմ իմ ուժերի ներածին չափով, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերայի ավարտը կխաղան հավաքականում: Առաջինը ես կուրախանամ, որ Հենրիխը հետ գա, բայց եթե ինձ ընտրելու եք, որ Հենրիխը հետ գա, ավելի լավ է՝ ինձ չընտրեք: Բոլորիս նպատակն պետք է լինի հայկական ֆուտբոլը զարգանա, ոչ թե Հենրիխ Մխիթարյանին վերադարձնել»,- ընդգծել է Օզբիլիսը։ Նա ասուլիսի ընթացքում նաև ներկայացրել է հայկական ֆուտբոլի զարգացման իր տեսլականը, որը ծրագրի կվերածվի՝ իր՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընրվելու դեպքում։ ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ ՀՖՖ նախագահի թեկնածու է նաև գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |