ՀՀ–ում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 521–ի՝ ավելանալով 8–ով

ՀՀ–ում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 521–ի՝ ավելանալով 8–ով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 521–ի՝ ավելանալով 8–ով, հայտնում է է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակվածներից 371-ը երեխա է, 150-ը` մեծահասակ: 344 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցից։

Հոսպիտալացված է 4 մարդ։

Հայաստանում կարմրուկից մահվան 1 դեպք է գրանցվել։

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է: Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը:Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում: Մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում:

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---