ՀԿԵ-ն ամփոփում է 2009-ի առաջին եռամսյակի արդյունքները 4 մայիսի 2009 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին եւ «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանրապետության երկաթգծային տրանսպորտի զարգացման հարցերը: Շեւկեթ Շայդուլինը հրապարակել է 2009-ի առաջին եռամսյակի արդյունքները, ինչպես նաեւ ներկայացվել են «ՀԿԵ» ՓԲԸ-ի վերջերս կայացած Տնօրենների խորհրդի հիմնական դրույթները` 2009-ի ներդրումային ծրագիրը, սակագնային քաղաքականությունը, տարածաշրջանային սոցիալական քաղաքականությունը եւ այլն: Խոսելով հակաճգնաժամային միջոցների մասին, որոնք կիրառվում են ընկերության կողմից, Շ. Շայդուլինը մանրամասնորեն կանգ առավ Հայաստանի տարածքում տրանսպորտային մեքենաշինության զարգացման վրա: Կողմերը նաեւ քննարկել են Վանաձոր-Ֆիալետովո երկաթգծի շինարարության նախագիծը, որը, համաձայն Կոնցեսսիոն պայմանագրի, իրականացվում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների լիովին վերականգնման շրջանակներում: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն համարվում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունը: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն փոխանցվել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի կոնցեսսիոն կառավարմանը` համաձայն 2008-ի փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսսիոն պայմանագրի: Կոնցեսսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի եւս 10 տարի երկարաձգման իրավունքով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |