12 դեկտեմբերի 2023 - 13:55 AMT
ՌԴ–ում կարգելեն պինդ տեսակի ցորենի արտահանումը․ ԵԱՏՄ երկրների համար բացառություն կա

Ռուսաստանը դեկտեմբերի 11–ից պինդ տեսակի ցորենի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանի։ Կառավարությունն արդեն ստորագրել է կարգադրությունը։

«Որոշումն ուղղված է պարենային անվտանգության ապահովմանը և թույլ կտա գների կայուն մակարդակ ապահովել պինդ տեսակի ցորենից ապրանքների համար ներքին շուկայում»,–ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Սահմանափակումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից և կգործի մինչև 2024–ի մայիսը։

Մի շարք բացառություններ են նախատեսված ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, համար, ուր կարելի է արտահանել նշված տեսակի ցորենը կառավարության հաստատած քվոտաների շրջանակում՝ ՌԴ գյուղատնտեսության նախարարության թույլտվության առկայության դեպքում։

2023-ին պինդ տեսակի ցորեն արտադրող երկրներում բերքը նվազել է՝ հասնելով 20 ամյա նվազագույն շեմին, անբարենպաստ օդերևութաբանական պայմանանների պատճառով։