Ղրիմի հայկական համայնքն առանց դպրոցի դատապարտված է ձուլման 4 մայիսի 2009 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Սիմֆերոպոլում հայկական եկեղեցու շինարարությունը եւ լիարժեք հայկական դպրոց ստեղծելը Ղրիմի հայկական համայնքի երկու ռազմավարական խնդիրներն են: Այդ մասին հայտարարել է Ղրիմի հայկական համայնքի ղեկավար Օլեգ Գաբրիելյանը, ավելացնելով, որ առանց այդ խնդիրների իրագործման համայնքը կշարունակի մնալ ոչ հասուն: Նրա խոսքերով հայկական դպրոցի ստեղծումը չափազանց բարդ գործ է: «Առանց դպրոցի համայնքն ապագա չունի: Հայկական եկեղեցու հանդեպ ունեցած հարգանքի հետ մեկտեղ առանց դպրոցի նա ի վիճակի չէ միայնակ դիմակայել ձուլման գործընթացներին»,- ընդգծել է համայնքի ղեկավարը:Ղրիմի հայկական համայնքի (ՂՀՀ) զարգացման առավել կարեւոր ճյուղերից եւ նրա ձեռքբերումներից Օլեգ Գաբրիելյանը նշել է հետեւյալները. ՂՀՀ գրասենյակի ստեղծումը, գրասենյակի համար նոր շենքի կառուցումը, Ղրիմի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Սիմֆերոպոլում հինավուրց հայկական գերեզմանատան վերականգնումը, Կերչում եւ Եվպատորիայում հայկական եկեղեցիների վերադարձն ու վերականգնումը, Յալթայի եկեղեցու վերանորոգումը, Սուրբ Խաչ վանքի Սուրբ Նշան եկեղեցու 650-ամյակի տոնումը: ՂՀՀ ղեկավարը նաեւ նշեց, որ հրատարակվել են երեք տասնյակ գրքեր, հրատարակվում է «Մասիսի աղավնի» ամսագիրը, միջնակարգ դպրոցներում ստեղծվել են հայկական լեզվի եւ մշակույթի ուսումնասիրման արտադասարանային դասընթացներ: ՂՀՀ ներկայացմամբ, հարյուրավոր ղրիմահայեր ստացել են Ղրիմի ինքնավար հանրապետության եւ Ուկրաինայի բարձրագույն շքանշաններ, իսկ այս տարի լրանում է ՂՀՀ 20 տարին, հաղորդում է Analitika.at.ua-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |