13 դեկտեմբերի 2023 - 16:10 AMT
Փաշինյան. Գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են սահմանը՝ ՀՀ-ում են

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայող և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը, այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն ու կվերադառնան իրենց հարազատների մոտ: Վարչապետը նաև հրապարակել է նրանց անունները՝

1.Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի

2.Ավագյան Սերոբ Սուրենի - Շիրակ, Զույգաղբյուր

3.Ավագյան Տիգրան Մանուկի - Շիրակ, Գյումրի

4.Ավետիսյան Վաղարշակ Աշոտի - Շիրակ, Զույգաղբյուր

5.Արամյան Կարեն Արմենի - Շիրակ, Աշոցք

6.Բահրիկյան Վահագն Էդիկի - Շիրակ, Ախուրյան

7.Բաղդասարյան Արթուր Էդուարդի - Շիրակ, Գյումրի

8.Գևորգյան Ռոբերտ Հովիկի - Շիրակ, Ախուրյան

9.Դիլանյան Արման Վազգենի - Շիրակ, Զույգաղբյուր

10. Եղիազարյան Սասուն Սեյրանի - Շիրակ, Անի

11. Թադևոսյան Հրայր Վարդանի -Շիրակ, Աշոցք

12. Թոսունյան Լևոն Աշոտի - Շիրակ, Աշոցք

13. Իսանյան Արեն Արայի - Ստեփանակերտ

14. Կիրակոսյան Էդուարդ Արմենի - Շիրակ, Գյումրի

15. Կոստանյան Նարեկ Աղասու - Շիրակ, Արթիկ

16. Հակոբյան Վոլոդյա Գագիկի - Շիրակ, Սառնաղբյուր

17. Հարությունյան Վարազդատ Սերյոժայի - Շիրակ, Ախուրյան

18. Հերաբյան Հրայր Հրաչի - Շիրակ, Աշոցք

19. Հովագիմյան Հարություն Յուրիկի - Սյունիք, Կապան

20. Հովհաննիսյան Հայկազ Կորյունի - Շիրակ, Ախուրյան

21. Ղազարյան Կարեն Աշոտի - Տավուշ, Դիլիջան

22. Մարտոյան Մանուկ Հովհաննեսի - Շիրակ, Լանջիկ

23. Մարտիրոսյան Գևորգ Սամվելի - Շիրակ, Գյումրի

24. Միքայելյան Անդրանիկ Վազգենի - Շիրակ, Գյումրի

25. Ոսկանյան Գագիկ Աշոտի - Երևան

26. Ռաֆաելյան Վլադիմիր Օթարիի - Արմավիր, Վաղարշապատ

27. Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի - Շիրակ, Աշոցք

28. Սարգսյան Իշխան Աշոտի - Երևան

29. Սերոբյան Գեղամ Սամվելի - Շիրակ, Զույգաղբյուր

30. Սուքիասյան Անդրանիկ Սրապի - Շիրակ, Գյումրի

31. Ստեփանյան Դավիթ Ստեփանի - Շիրակ, Փանիկ

32. Վարդանյան Արսեն Արայիկի - Շիրակ, Անի