ՊԵԿ–ի հորդորը՝ մաքսազերծել մեքենաները մինչև տարեվերջ․ Վրացական համարներով 1154 մեքենա է ձևակերպվել

ՊԵԿ–ի հորդորը՝ մաքսազերծել մեքենաները մինչև տարեվերջ․ Վրացական համարներով 1154 մեքենա է ձևակերպվել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրի շրջանակում, 2023-ի դեկտեմբերի 12-ի դրությամբ, արդեն 1154 օտարերկրյա համարանիշով ավտոմեքենա ստացել է մաքսային ձևակերպում:

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության աջակցության ծրագիրը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ։

Միաժամանակ, կոմիտեն հորդորում է ծրագրի շահառու հանդիսացող քաղաքացիներին օգտվել ընձեռված հնարավորությունից:

Հունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից գանձվելու են օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ ու գույքահարկ: Իսկ Վրաստան վերադառնալու դեպքում ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ են ստանալու։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---