14 դեկտեմբերի 2023 - 12:59 AMT
Քերոբյանը Կանադայի դեսպանին է ներկայացրել ՀՀ գործարար միջավայրը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ զրուցել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների ու տնտեսական գործակցության առավել հեռանկարային ուղղությունների շուրջ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ներկայացրել եմ մեր երկրում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը»,- ասվում է գրառման մեջ։