14 դեկտեմբերի 2023 - 16:14 AMT
Ադրբեջանը ևս հաստատել է սահմանազատման հանձնաժողովների նիստերի աշխատակարգը

Ադրբեջանի կառավարությունը հաստատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողովների նիստերի անցկացման աշխատակարգը: Որոշումը ստորագրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Որոշումը հրապարակվել է Ադրբեջանի կառավարության կայքում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության դեկտեմբերի 14–ի նիստում հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատակարգը, որի համաձայն նիստերը կարող են անցկացվել Հայաստանում, Ադրբեջանում և սահմանին։ Նիստերը կարող են անկացվել նաև տեսակոնֆերանսի ձևաչափով կամ 3-րդ երկրների տարածքում։

Նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։ Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: