14 դեկտեմբերի 2023 - 19:11 AMT
ՀՀ-ն ու Հունաստանը ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր են կնքել

Հայաստանը և Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են կնքել: Այն ստորագրել են պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը։

Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են հայ-հունական պաշտպանական գործակցությանն առնչվող հարցեր։

Երկուստեք արձանագրվել է գործակցության զարգացման մեծ ներուժը, պայմանավորվածություն է ձեռք բերվել այն զարգացնել նոր թափով՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղություններ։

Պաշտպանության նախարարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։