Երևանն ու Բաքուն հերքել են Մարուքյանին՝ հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա

Երևանն ու Բաքուն հերքել են Մարուքյանին՝ հանդիպման պայմանավորվածություն դեռ չկա

PanARMENIAN.Net - Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Բաքուն ընդունել է հունվարին ԱՄՆ–ում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու հրավերը: Սակայն, ավելի ուշ լուրը հերքել է ինչպես ՀՀ ԱԳՆ–ն, այնպես էլ Բաքուն:

Բաքուն ժամեր անց հայտարարել է, թե արտգործնախարարների հաջորդ հանդիպման օրվա ու վայրի վերաբերյալ դեռևս չկա պայմանավորվածություն։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է՝ նշելով, որ եթե լինում է հանդիպման պայմանավորվածություն, տեղեկացնում են, հայտնում է «Ազատությունը»։

Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր․ «Հունվար ամսին Ադրբեջանն ընդունել է Միացյալ Նահանգների հրավերն՝ այնտեղ արտգործնախարարների մակարդակով հանդիպման: Բրյուսելի մասով աշխատանքները երբեք չէին էլ դադարել, Բրյուսելում՝ լիդերների հանդիպումները, Միացյալ Նահանգներում՝ արտգործնախարարների կազմի: Հիմա եթե լիդերների հանդիպում կարող է լինել մինչև արտգործնախարարների հանդիպումը, ընդհանուր սկզբունքները կարող են համաձայնեցվել, որն արտգործնախարարների պատվիրակությունների մակարդակում կիմպլեմենտացվի պայմանագրի մեջ կամ խմբերը կհանդիպեն, հետո լիդերները կհանդիպեն»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---