Պետդումայի փոխխոսնակ․ Հայ հասարակությանը ներշնչել են, որ ՀՀ-ն կարող է ապրել առանց ՌԴ-ի

Պետդումայի փոխխոսնակ․ Հայ հասարակությանը ներշնչել են, որ ՀՀ-ն կարող է ապրել առանց ՌԴ-ի

PanARMENIAN.Net - Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ Հայաստանի հեռացումը Ռուսաստանից կործանարար է։

«Ամերիկյան դեսպանատանը կից 2500 հասարակական կազմակերպություն, նախկին ԽՍՀՄ տարածքում ամերիկյան ամենամեծ ներկայացուցչություն, դրամաշնորհներ, փողեր և ներշնչանք հայ երիտասարդներին, հայ հասարակությանը, որ Հայաստանը կարող է ապրել առանց Ռուսաստանի», - ասել է Տոլստոյը «Ռուսաստան-Հայաստան» առաջին հասարակական համաժողովի բացմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա Հայաստանին հորդորել է չկրկնել հետխորհրդային երկրների սխալները, որոնք փորձում էին Ռուսաստանից ստանալ այն ամենը, ինչ կարելի է ստանալ, և միաժամանակ ամեն ինչ ստանալ Եվրոպայից:

«Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ իմ աշխատասենյակում բառացիորեն ամեն շաբաթ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ կային, որոնք ասում էին. «Խնդրում ենք` զանգեք, ասեք, մի բան արեք, Ռուսաստանի նախագահի հետ խոսեք, կանգնեցրեք պատերազմը։ Մեր տղաները զոհվում են, դագաղներով բերում են ճակատից»։ Իսկ այսօր այդ պատգամավորներն այլևս չկան, ընդհանրապես չկան, ոչ ոք չկա։ Հիշեցնեմ, որ հենց Վլադիմիր Պուտինը դադարեցրեց արյունալի պատերազմը», - ընդգծել է Պետդումայի փոխխոսնակը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 14–ի հայտարարությամբ մի շարք մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ հասցեին, այդ թվում նշելով, թե տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում «հենց Երևանն էր ամեն անգամ «սառեցնում» կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումը փոխվարչապետերի համանախագահությամբ գործող Եռակողմ աշխատանքային խմբի կողմից»։

«Մասնավորապես, արդեն ամիսներ շարունակ հայկական կողմն արգելափակում է ՀՀ և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքների մեկնարկը՝ հրաժարվելով կատարել 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետը»,–ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---