Օվերչուկ․ Բանակցում ենք ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկեր կառուցելու շուրջ

Օվերչուկ․ Բանակցում ենք ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկեր կառուցելու շուրջ

PanARMENIAN.Net - Երևանն ու Մոսկվանը բանակցություններ են վարում Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկեր կառուցելու շուրջ։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում, որն անցկացվել է Երևանում:

Նա նշել է, որ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումը երկկողմ հարաբերությունների օրակարգում չափազանց կարևոր թեմա է, գրում է Sputnik Արմենիան։

ՌԴ փոխվարչապետը հայ գործընկերներին շնորհակալություն է հայտնել Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ռուսական ընկերության օգտին ընտրություն կատարելու համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով կառավարությունը 65 մլն դոլարի պայմանագիր կկնքի ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---