Քերոբյան․ ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառության աճը կազմել է 41%

Քերոբյան․ ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ առևտրաշրջանառության աճը կազմել է 41%

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճն ընթացիկ տարում կազմել է 41 տոկոս։

«Մենք ենթադրում ենք, որ այդ միտումը կպահպանվի հետագա տարիներին», - ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում արտաքին տնտեսական գործունեության դիվերսիֆիկացման, մասնավորապես՝ այլ ուղղություններով ապրանքաշրջանառության ակտիվացման ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրմանը: Դրանով կապահովվի տնտեսական գործակցության լայն շրջանակ` իրավական պարտավորությունները, փոխադարձ առևտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, մրցակցությունը և այլն։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---