Քերոբյան․ ՀՀ-ում ալյումինե ռադիատորների գործարան կբացվի

Քերոբյան․ ՀՀ-ում ալյումինե ռադիատորների գործարան կբացվի

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ 2024–ի հունվարին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների գործարան։ Նա այդ մասին ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

«Նախկինում չի եղել, սա բարձր տեխնոլոգիական արտադրություն է»,- ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Քերոբյանն ընդգծել է, որ գործարանում ռադիատորների արտադրությունն իրականացվելու է զրոյից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---