Երևանի շենքերի համար ևս 100 վերելակի մրցույթ կհայտարարվի

Երևանի շենքերի համար ևս 100 վերելակի մրցույթ կհայտարարվի

PanARMENIAN.Net - Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի վերելակների փոխարինման համար կհայտարարվի 100 վերելակի մրցութ: Այդ մասին հայտարարվել է քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Բացի այդ, գույքագրվել է ևս 400 վերելակ, որոնք նախատեսվում է փոխարինել նորերով:

Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը շահագործվում է 40 տարուց ավելի, մինչդեռ շահագործման ժամկետը մինչև 25 տարի է: Երևանում փոխարինման ենթակա է մոտ 3500 վերելակ:

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---