ԲՏԱ նախարարը՝ ռուսական ալիքների մասին. Ընդունել են, որ խախտումներ եղել են![]() 18 դեկտեմբերի 2023 - 18:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, անդրադառնալով Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակմանն ու ռուսական կողմի հետ բանակցություններին, ասել է, որ ռուսական կողմն ընդունել է, որ խախտումներ եղել են։ Անդրադառնալով ՌԴ այն պնդմանը, թե ՀՀ–ն չի ներկայացրել ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման փաստեր՝ Խաչատրյանը հորդորել է առաջնորդվել ՀՀ պաշտոնական տեղեկատվությամբ, գրում է «Առավոտը»։ Ավելի վաղ ԲՏԱ նախարարությունը ռուսական հեռուստաալիքների հետ կապված հայտնել էր, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի արձանագրած խախտումների փաստը ռուսական կողմը ընդունել է, ինչի արդյունքում երկու երկրների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։ Սակայն ավելի ուշ ՌԴ թվային զարգացման նախարարությունը հերքել էր դա՝ ասելով, որ ՀՀ–ն չի ներկայացրել ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման փաստագրական ապացույցներ: Այն հարցին, թե ստո՞ւմ է ռուսական կողմը՝ նախարարը պատասխանել է. «Նման բան չասացի: Խոսքը ոչ թե կոնկրետ խախտումների մասին է, այլ փաստի մասին, որ խախտումներ կան, թե չկան: Նույնիսկ կարիք չի եղել փաստ ներկայացնելու: Մենք ընդամենը ասել ենք, որ խախտումներ են եղել, եկեք դետալային չներկայացնենք, ընդունվել է, որ եղել են: Ո՞վ է ասում, որ փաստեր չկան: Ասվել է, որ կա փաստ, որ խախտումներ են իրականացվել, եթե այդ փաստն ընդունվում է, դա արդեն բավարար է»։ Նա նշել է նաև, որ ռուսական ալիքները փակելու հարց Հայաստանում չի քննարկվում: Նրան ճշտող հարց են ուղղել՝ եթե խտումներ էին արձանագրել, ինչո՞ւ հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու հարցը օրակարգ չմտցվեց։ Նախարարը պատասխանել է. «Որովհետեւ, քանի որ կոնսուլտացիաների հետագայից էր կախված հետագա մեր հարաբերությունները, դրա համար նման հարց մտցնել կամ չմտցնելը սխալ կլիներ: Եթե մեր գործընկերները նշում են, որ քայլեր կձեռնարկեն կամ պարտավորվում են, որ կկարողանան ապահովել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանումը, դա մեր կողմից ակնկալում է, որ նման հաղորդումներ եթեր չներկայացվեն»: Լրագրողները հարցերին, թե ինչո՞ւ հայկական կողմը չհասավ նրան, որ գոնե ռուսական հեռուստաալիքի եթերից հայ ժողովրդից ներողություն խնդրեին, նախարարը մեկնաբանություն չի տվել։ «Ես չեմ մեկնաբանում: Մենք ունենք միջպետական համաձայնագիր, համաձայնագրի խախտումն ակնկալում է կոնսուլտացիաների անցկացում: Մենք հրավիրեցինք ռուսական կողմին կոնսուլտացիաների: Մեր արձանագրած խախտումների մասին փաստը ներկայացրեցինք ու արձանագրեցինք, որ արդյունքի հասանք այդ կոնսուլտացիաների արդյունքում: Կոնսուլտացիաների արդյունքում ստորագրվել է փաստաթուղթ, որի մեջ այդ ամեն ինչն արձանագրված է»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |