19 դեկտեմբերի 2023 - 15:48 AMT
Երևան-Գյումրի-Երևան բոլոր էլեկտրագնացքները 2 օր չեն գործի

Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները դեկտեմբերի 20 և 21-ին չեղարկվել են, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Դա պայմանավորված է գծի վերանորոգման աշխատանքներով Արագած-Արաքս հատվածում։

«ՀԿԵ» ՓԲԸ հայցում է Ձեր ներողամտությունը»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախից տեղահանվածները ևս 3 ամիս անվճար կօգտվեն էլեկտրագնացքներից։