19 դեկտեմբերի 2023 - 18:47 AMT
Շոյգու․ Ռուսական բանակը Ղարաբաղում խաղաղության երաշխավորն է

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ զինվորականները շարունակում են խաղաղության պահպանման երաշխավորները լինել Ղարաբաղում։

«ՌԴ զորամիավորումները շարունակում են մնալ խաղաղության հիմնական երաշխավորները Սիրիայում և Ղարաբաղում»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախարարը հանձնարարել է ռուսական զորամիավորումներին ապահովել խաղաղության և կայունության պահպանումը Սիրիայում և Ղարաբաղում փոփոխված իրավիճակում։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։