Փաշինյանն ու Ռայիսին խոսել են «3+3» հարթակի մասին` այն օգտակար համարելով

Փաշինյանն ու Ռայիսին խոսել են «3+3» հարթակի մասին` այն օգտակար համարելով

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Մտքեր են փոխանակվել «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

«3+3» hամագործակցության տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։ Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2023–ի հոկտեմբերի 23-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և ՀՀ, Ադրբեջանի, ՌԴ, Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի, Հաքան Ֆիդանի մասնակցությամբ, որի արդյունքում 9 կետից բաղկացած հայտարարություն է ընդունվել։

 Ուշագրավ
---