Աճեմօղլու. Թուրքիան կործանման եզրին է![]() 21 դեկտեմբերի 2023 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, հայազգի հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Cumhuriyet-ի հետ զրույցում խոսել է Թուրքիայի ֆինանսական ու տնտեսության վիճակի մասին, նաև նշել, որ երկրում ազատությունները սահմանափակված են ու տաղանդավոր երիտասարդները լքում են այն, գրում է Duvar-ը։ «Եթե մի քանի հոգի հեռանան, խնդիր չէ, բայց երբ նրանք այդքան շատ են, դա կհանգեցնի փլուզման։ Իսկ Թուրքիան կանգնած է դրա եզրին»,- ասել է նա։ Հայտնի տնտեսագետը ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքի ղեկավարությամբ իրականացվող տնտեսական ծրագիրի վերաբերյալ Աճեմօղլուն ասել է, որ էական զարգացում չի տեսնում։, հայտնում է Factor.am-ը։ «Ճիշտն ասած՝ էական զարգացում չեմ տեսնում։ Ինչպես բոլորը՝ ես էլ եմ ուզում հուսալ, բայց դեռ մեծ հույսեր չունեմ։ Գնաճի նման մակարդակի հասնելուց հետո արդեն շատ դժվար է նվազեցնել գնաճը։ Թուրքիան խնդիրներ ունի։ Դա համակարգային խնդիր է։ Հիմա Թուրքիային շատ փոքր պատուհան է մնացել զարգացման համար, բայց կարծես թե դրանք բաց կթողնենք»,–ասել է նա։ Ըստ Աճեմօղլուի՝ տնտեսությունը չի կարելի շտկել ուղղակի տոկոսադրույքների բարձրացմամբ կամ մեկ-երկու բանկերի ռեսուրսներն արտասահման տեղափոխելով։ «Թուրքիան ճիշտ չի օգտագործում տեխնոլոգիաները, առաջին հերթին, այն հետ է մնում ներդրումներից։ Ներդրումների մեծ մասը գնում է շինարարության ոլորտ, բայց որակյալ կադրեր չկան։ Ավագ դպրոցից ցածր կրթություն ունեցողները դժվարանում են օգտագործել տեխնոլոգիաները: Եվս մեկ անգամ խոսքը գնում է ճիշտ ընտրություն կատարելու մասին»,- նշել է նա։ Տնտեսագետի խոսքով՝ Թուրքիայի ապագան այժմ շատ մութ է թվում՝ քաղաքական նկատառումներով ազատությունների սահմանափակման պատճառով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |