Ստեփանակերտի մարզադաշտում ադրբեջանական թիմերը ֆուտբոլ են խաղում

Ստեփանակերտի մարզադաշտում ադրբեջանական թիմերը ֆուտբոլ են խաղում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21–ին Ստեփանակերտի մարզադաշտում անցկացվում է Ադրբեջանի ֆուտբոլային գավաթի առաջնության 1/8 եզրափակչի «Ղարաբաղ»-MOIK ակումբների հանդիպումը։

Խաղին ներկա է և առաջին հարվածն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև հանդես է եկել ելույթով, հայտնում է Haqqin.az:

Խաղին ներկա է նաև Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան։

Ադրբեջանական ԶԼՄ–ներն այդ խաղը «պատմական» են անվանում։ Ադրբեջանցի պաշտոնյաներն ու մի խումբ հրավիրվածները գիշերել են Շուշիում, որտեղից էլ դեկտեմբերի 20–ին մեկնել են Ստեփանակերտ՝ դիտելու խաղը։

Նշվում է, թե 9000 հանդիսատես տարողությամբ մարզադաշտը «պատշաճ կարգի է բերվել»։

Նշվում է, որ Ստեփանակերտում պահպանվել են հայերեն ու ռուսերեն ցուցանակները, ավելացել են՝ ադրբեջաներեն լեզվովները։

Ավելի վաղ Ստեփանակերտ մեկնող մի խումբ ֆուտբոլիստներ վթարի էին ենթարկվել, մի քանիսը հոսպիտալացվել էին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---