Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն հասանելի է Սևանում

Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն հասանելի է Սևանում

PanARMENIAN.Net - Սևանում տան ամենաարագ ինտերնետն իրականություն է՝ Ucom ընկերությունը հավատարիմ է որակյալ կապ ապահովելու հանձնառությանը և մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի ֆիքսված ցանցը Սևանում հասանելի դառնա:

«Սևան քաղաքը հաջորդ բնակավայրն է, որտեղ ապահովեցինք ֆիքսված կապ, բայց այս մուտքին մենք պատրաստվել ենք՝ հաշվի առնելով բոլոր դետալները: Մեր բաժանորդների նկատմամբ հոգատարությունը մեզ համար առաջնային է: Մենք շարունակելու ենք ընդլայնել ցանցը և մուտք ենք գործելու նոր բնակավայրեր: Սևանի մեր հայրենակիցները կարող են վայելել Ամանորը ջերմ, հաճելի ընտանեկան մթնոլորտում»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սևան քաղաքի բնակիչները կարող են օգտվել նաև հատուկ առաջարկից՝ Unity 9000 մարզային փաթեթից՝ 9,000 դրամի փոխարեն՝ վճարելով 8,000 դրամ: Իսկ մինչև 2024թ. փետրվարի 29-ը Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում Սևանի բնակիչները երեք ամիս անվճար կօգտվեն փաթեթի ծառայություններից: Թե՛ բնակարաններում և թե՛ առանձնատներում ֆիքսված ինտերնետի միացումը կատարվում է ընդամենը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Մեկնարկի ընթացքում Սևանի Ucom գրասենյակում միջոցառման ժամանակ գրասենյակ այցելած Սևանի բնակիչ Ռոբերտ Գևորգյանին, ով այցելել էր բաժանորդագրվելու Unity 9000 փաթեթին, Ucom ընկերության գլխավոր տնօրենն իր կողմից անակնկալ է արել և նվիրել է Samsung Galaxy A14 հեռախոս:

Ucom ընկերության գլխավոր տնօրենն այցելել է Սևանի բնակիչ, մանկավարժ Հեղինե Սաֆարյանի բնակարան, ով առաջինն է բաժանորդագրվել փաթեթին և ստացել 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն:

«Այս առաջարկն ինձ համար անսպասելի էր: Այցելել էի Ucom-ի մեր քաղաքի գրասենյակ, որպեսզի տան համար ինտերնետ ծառայություններին բաժանորդագրվեմ, քանի որ տղաս ցանկանում է դառնալ ծրագրավորող և հարկավոր է ուժեղ ինտերնետ: Այն առաջարկը, որը ներկայացրին գրասենյակի աշխատակիցները, շատ շահեկան էր. միանգամից համաձայնեցի: Վստահ եմ, որ այն մեր ընտանիքի համար ամանորյա հրաշալի նվեր է Ucom-ից»,-նշել է Հեղինե Սաֆարյանը:

Ucom-ի Unity բոլոր փաթեթներին կարելի է ծանոթանալ կայքում։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---