ID տաղավարը՝ Big Christmas Market-ում

ID տաղավարը՝ Big Christmas Market-ում

PanARMENIAN.Net - Տարվա ամենամեծ ամանորյա միջոցառումը` Big Christmas Market-ը, տոն է դարձնելու ID տաղավարը՝ ֆինանսական նորարար լուծումներով ու մեծ խաղարկություններով։ Ի՞նչ Ամանոր առանց կախարդական նվերների ու տոնական տրամադրության։

Ինչու չի կարելի բաց թողնել այս տարվա Big Christmas Market-ը։

Տոնավաճառը կտևի 5 օր՝ դեկտեմբերի 20-ից մինչև 24-ը ներառյալ։ ID տաղավարում ներկայացված են լինելու Idram-ը՝ Ջունիորի հետ միասին, IDBank-ը և idplus լոյալության հարթակը։

Idram-ը գալիս է տոնավաճառի մասնակիցներին հիշեցնելու, թե որքան պարզ, հարմարավետ ու անվտանգ են անհպում վճարումները։ Իսկ Ջունիորը տոնավաճառին դատարկ ձեռքով չի ներկայանալու․ Ջունիորին նոր միացող կրտսեր օգտատերերը հրաշալի հնարավորություն կստանան էլ ավելի վառ ու գունեղ դարձնել իրենց տոները՝ մասնակցելով Ջունիորի խաղարկությանը տաղավարում։ Խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել Idram Junior հավելվածը երեխայի հեռախոսում, ապա գրանցել երեխային՝ հետևելով Ջունիորի հրահանգներին։ Երկու հաջողակ կարող է շահել Երևան Պարկի 5-ական տոմս, այնպես որ հաստատ պետք չէ բաց թողնել օրը հեքիաթ դարձնելու Ձեր հնարավորությունը։

ID տաղավարում ֆինանսական նորարար ու խելացի լուծումներով ներկայանալու է նաև IDBank-ը։ Բանկի մասնագետները կծանոթացնեն Ձեզ ֆինանսական լավագույն գործիքներին՝ օգնելով ճիշտ ընտրություն կատարել՝ համապատասխան հենց Ձեր կարիքներին։ Բացի այդ, այստեղ կգտնեք լուծումներ նաև Ձեր բիզնեսի համար՝ IDBank-ի IDBusiness Mobile հավելվածի և բիզնեսի համար նախատեսված այլ պրոդուկտների միջոցով։ IDBank-ը ևս մեծ խաղարկություն է նախատեսել տոնավաճառի հյուրերի համար։ Պատվիրե՛ք IDBank-ի ցանկացած Visa քարտ Idram&IDBank հավելվածից՝ բացի Digital քարտից, և ստացե՛ք հնարավորություն մասնակցելու երկու AirPods Pro 2 ականջակալների խաղարկությանը։

Սակայն հաճելի նորություններն այսքանով չեն սահմանափակվում․ տաղավարում ներկա է լինելու նաև Իդրամի գործընկեր idplus լոյալության հարթակը՝ նվեր-քարտերի և բոնուսների կուտակման ամենահարմար ու ճկուն հարթակը Հայաստանում։ Իդրամն ու idplus-ը ևս համատեղ խաղարկություն են նախատեսել տոնավաճառի բոլոր մասնակիցների համար։ Անմիջապես տոնավաճառի ընթացքում ձեռք բերեք idplus-ի նվեր-քարտ կամ վառելիքի քարտ և մասնակցե՛ք idplus-ի երկու 100,000-դրամանոց նվեր-քարտերի խաղարկությանը։ Ի դեպ, տոնավաճառի շրջանակում որքան QR-վճարումներ կատարեք Idram&IDBank հավելվածով, նույնքան անգամ կմեծացնեք Ձեր շահելու հավանականությունը։

Բոլոր խաղարկությունները կամփոփվեն դեկտեմբերի 24-ին՝ 18։00-ին, ID տաղավարում։ Հանդիպում ենք դեկտեմբերի 20-24-ը ներառյալ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ID տաղավարում։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---