Երեւանի բնակիչները ցանկության դեպքում կարող են ծանոթանալ ընտրացուցակների հետ

PanARMENIAN.Net - «Ապրիլի 21-ից բոլոր ընտրատարածքներում կախված են ընտրացուցակները, եւ յուրաքանչյուրը կարող է նախօրոք հետաքրքրվել, թե արդյոք իր անունը կա այդ ցուցակներում, թե` ոչ»,- այսօր Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ասուլիսին հաղորդել է ՀՀ Ոստիկանության անձնագրա-անցագրային վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:



Ն.Մուրադխանյանի խոսքով, Երեւանում հաշվառված է 771 հազար ընտրող, իսկ ողջ Հայաստանում` 2 մլն 391 963 ընտրող: Բացի դրանից աշխատանքային օրերին ժամը 9:00-18:00 գործում է թեժ գիծը, եւ ընտրացուցակների հետ կապված ցանկացած հարցերի առաջացման դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել թեժ գծի հեռախոսահամարով` 82-20:



Երեւանի քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 6 կուսակցություն եւ 1 նախընտրական բլոկ:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---