Ադրբեջանում էթնիկ հալածանքների ենթարկված հայի մասին վավերագրական ֆիլմն «Օսկարի» կարճ ցանկում է

Ադրբեջանում էթնիկ հալածանքների ենթարկված հայի մասին վավերագրական ֆիլմն «Օսկարի» կարճ ցանկում է

PanARMENIAN.Net - Ռեժիսորներ Բեն Փրաուդֆութի և Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը հայտնվել է Ամերիկյան կինոակադեմիայի 96-րդ «Օսկար» մրցանակաբաշխության շորթլիստում՝ ընտրված 15 ֆիլմի հետ միասին, հայտնում է Արմենպրեսը։

Ֆիլմի առանցքում հայ կերպարի պատմությունն է։ Այն պատմում է չորս նվիրյալ արհեստավորի մասին, որոնք լավ վիճակում են պահպանում ավելի քան 80,000 ուսանողական երաժշտական գործիքներ Լոս Անջելեսում։ Նրանց գլխավոր մենեջերը Սթիվ Բաղրամյանն է, որը 1980-ականներին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ հալածանքների:

Ֆիլմը «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգի շորթլիստում է հայտնվել` ընտրվելով այս անվանակարգում առաջադրված 114 ֆիլմից։

«Վերանորոգման վերջին խանութը» հասանելի է առցանց Los Angeles Times-ի YouTube ալիքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---