Մխիթարյանն ու Խաչանովն աջակցություն են հայտնել Օզբիլիսին23 դեկտեմբերի 2023 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն աջակցություն է հայտնել ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնող Արազ Օզբիլիսին և հաջողություն մաղթել նրան ընտրություններում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիսի նման բարձրակարգ մարզիկն ու անհատականությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Վստահ եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրանից դուրս կնպաստեն ֆուտբոլի զարգացմանը մեր երկրում։ Ես քո կողքին եմ, իմ ընկեր, և մաղթում եմ քեզ հաջողություն»,-գրել է Մխիթարյանը։ Օզբիլիսին աջակցություն է հայտնել նաև հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը։ Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում,։ «Առաջնակարգ մարզիկ, որն արժանի է լինել ՀՖՖ նախագահ։ Համոզված եմ, որ նա անհրաժեշտ ներդրումը կունենա հավաքականում»,–գրել է Խաչանովը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին։ Օզբիլիսից բացի պաշտոնին հավակնում է նաև ՀՖՖ գործող ղեկավար Արմեն Մելիքբեկյանը։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը | Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը բեկանվել է. Քոչարյանը, Օհանյանն ու մյուսները՝ կրկին մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և մյուս պաշտոնյաները կարող են կրկին կանգնել դատարանի առջև Օկամպո․ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի Այդ մասին Օկամպոն ասել է Երևանում կայացած ասուլիսում ՏԿԵՆ-ում քննարկել են Ֆրանսիայի հետ գործակցության օրակարգային հարցերը Քննարկվել են ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա |