H1N1 գրիպի հարուցիչը գրանցվել է 20 երկրում, ԱՀԿ-ը պատրաստ է հայտարարել պանդեմիկ սպառնալիքի 6-րդ մակարդակ 4 մայիսի 2009 - 23:14 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պատրաստ է հայտարարել A/H1N1 գրիպի հարուցիչի («խոզի գրիպ»)պանդեմիկ սպառնալիքի 6-րդ մակարդակի մասին, իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը, չճշգրտելով, թե դա հատկապես երբ տեղի կունենա: «6-րդ մակարդակն ամենեւին չի նշանակում, որ աշխարհի վերջը եկել է: Բոլորին հարկ է հիշել այդ մասին, հակառակ դեպքում մենք կարող ենք սպառնալիքի բարձրագույն մակարդակի հայտարարման ժամանակ բախվել անտեղի խուճապի», - փորձել է հասարակությանը հանգստացնել ԱՀԿ ղեկավարը: «Գրիպի հարուցիչները ծայրահեղ անկանխատեսելի են, յուրաքանչյուր տարատեսակ խաբուսիկ է: Հարկավոր չէ գերագնահատել սեփական ուժերը», - ավելացրել է Մ. Չեն:Մինչդեռ, ԱՀԿ պաշտոնական տվյալներով, A/H1N1 գրիպի հարուցիչից վարակման դեպքեր գրանցվել են արդեն 20 երկրում: Լաբորատորիայում հաստատվել է խոզի գրիպով վարակման 985 դեպք, այդ թվում 226-ն ԱՄՆ-ում (1 մահացու), Մեքսիկայում` 590 դեպք (25 մահացու, երկրի կառավարությա տվյալներով` 701 եւ 26): Հետեւյալ երկրներում լաբորատորիայում հաստատված վարակման դեպքեր են գրանցվել` առանց մահացու ելքի. Ավստրիա (1), Կանադա (85), Չինաստան (Հոնկոնգ 1), Կոստա-Ռիկա (1), Կոլումբիա (1), Դանիա (1), Սալվադոր (2), Ֆրանսիա (2), Գերմանիա (8), Իռլանդիա (1), Իսրայել (3), Իտալիա (1), Նիդերլանդներ (1), Նոր Զելանդիա (4), Հրավային Կորեա (1), Իսպանիա (40), Մեծ Բրիտանիա (15): Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |