Արգիշտի Կիվիրյանի դեմ հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել 4 մայիսի 2009 - 23:30 AMT PanARMENIAN.Net - Armenia Today էլելկտրոնային պարբերականի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել Հայաստանի ՔՕ 117-րդ հոդվածով` թեթեւ մարմնական վնասվածքների հասցնում: Մինչդեռ, Արգիշտի Կիվիրյանի կինը` փաստաբան Լուսինե Սահակյանը համաձայն չէ իրավապահ մարմինների պաշտոնական ձեւակերպման հետ: Նրա խոսքերով, «Ակնհայտ է, որ Կիվիրյանին ցանկացել են սպանել»: Նշվում է, որ պատահարի վայրում ոստիկանները ոչ մի պարկուճ չեն հայտնաբերել եւ չեն գրանցել, թեեւ լրագրողներից մեկի արված լուսանկարներում դրանք պարզ երեւում են: Տուժածից դեռեւս ցուցմունք չի վերցվել, քանի որ Կիվիրյանը ծանր վիճակում է, հաղորդում է Գազետա.ռու-ն: Ապրիլի լույս 30-ի գիշերը մահափորձ է կատարվել Armenia Today էլելկտրոնային պարբերականի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ: Մահափորձը տեղի է ունեցել այն շենքի մուտքի մոտ, որտեղ ապրում է Կիվիրյանը, տեղի ժամանակով մոտ 05:00-ին: Արգիշտի Կիվիրյանին ծեծել են, որից հետո նրա ուղղությամբ կրակոցներ են հնչել: Կիվիրյանի կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |