Պուտինը հաջողություն է մաղթել ՀՀ-ին ԵԱՏՄ–ում նախագահության գործում

Պուտինը հաջողություն է մաղթել ՀՀ-ին ԵԱՏՄ–ում նախագահության գործում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին ԵԱՏՄ–ում նախագահության գործում՝ հավելելով, որ ՌԴ–ն պատրաստ է օգնել։

«Հունվարի 1–ից Ռուսաստանը ԵԱՏՄ–ում նախագահությունը փոխանցում է Հայաստանին։ Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին և բարեկամներին։ Անշուշտ, մենք անհրաժեշտ աջակցությունը ցույց կտանք նրանց»,–ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը պատմել է նաև 2023–ին ԵԱՏՄ երկրներում գրանցված տնտեսական աճի մասին՝ նշելով, որ ամենամեծ 9 տոկոս աճը գրանցվել է Հայաստանում։

«Մենք գոհունակությամբ ենք նշում, որ այս տարի միավորման բոլոր երկրներում արձանագրվել է կայուն տնտեսական աճ։ Ռուսաստանում առաջին երեք եռամսյակներում ՀՆԱ-ն աճել է 3%-ով, իսկ տարեվերջին սպասվում է 3․5% աճ։ Հայաստանի ՀՆԱ–ն 9 ամսում աճել է 9%–ով, Ղազախստանում՝ գրեթե 5%–ով, Ղրղզստանում՝ ավելի քան 4%–ով, Բելառուսում՝ 3․5%.»,-ասել է Պուտինը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---