ԵԱՏՄ 22 փաստաթուղթ է ստորագրվել, այդ թվում՝ մինչև 2045-ը միության զարգացման հռչակագիրը

ԵԱՏՄ 22 փաստաթուղթ է ստորագրվել, այդ թվում՝ մինչև 2045-ը միության զարգացման հռչակագիրը

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքում 22 համատեղ փաստաթուղթ է ստորագրվել, այդ թվում՝ մինչև 2045 թվականը ԵԱՏՄ զարգացման հռչակագիրը։

Հավանություն է տրվել նաև համապատասխան միջոցառումների իրականացման ծրագրի մասին կարգարդրությանը, գրում է ՏԱՍՍ–ը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում ընդգծել է, որ Բարձրագույն խորհրդի բոլոր անդամները համաձայնվել են հաստատել հռչակագիրը:

Նա նշել է, որ հռչակագիրը ծրագրային բնույթի նոր փաստաթուղթ է, որտեղ նախատեսված են առանցքային ճյուղերում համատեղ ջանքերի մեծացման քայլերը և սահմանված են փոխգործակցության լրացուցիչ ոլորտները, ինչպիսիք են կլիմայի օրակարգը, բժշկությունը, զբոսաշրջությունը և մի շարք այլ ոլորտներ։

Հաստատել են նաև ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի պայմանագրում փոփոխությունները, 2024 թվականին ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունները, միության երկրների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները և այլ փաստաթղթեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---