ԿԽՄԿ-ն դեկտեմբերին տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին

ԿԽՄԿ-ն դեկտեմբերին տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին

PanARMENIAN.Net - ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբեր ամսին հերթական անգամ տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հայերին։ Այդ մասին ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, հայտնում է «Փաստինֆոն»։

«Տեսակցությունների շրջանակում, համաձայն մեր ընթացակարգերի, առանձնազրույցներ են տեղի ունեցել, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ և այս անգամ Ադրբեջանի իշխանությունների համաձայնությամբ՝ փոխանցվել են ընտանիքների կողմից յուրաքանչյուր անձին փաթեթներ։ Փաթեթներն այն հնարավորությունն է, որը ժամանակ առ ժամանակ տրվում է ընտանիքներին, որ նրանք անձնական իրեր փոխանցեն իրենց հարազատներին»,- նշել է Ամատունին։

ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Ադրբեջանի կողմից ձերբակալվածների թվում են նաև ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ՀՀ–ն կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---