27 դեկտեմբերի 2023 - 18:24 AMT
Իդրամը, IDBank-ը և «Հայորդին»՝ հանուն արցախցի երեխաների

Ինչպես ամեն տարի, Իդրամի և IDBank-ի թիմերը նվերներ են պատրաստում և «գաղտնի ձմեռ պապ» դառնում դրա կարիքն ունեցող երեխաների համար։ Այս տարի երկու ընկերությունները որոշում են կայացրել նվերներ հանձնել այն երեխաներին, ում ընտանիքներում արցախյան ցավալի իրադարձությունների արդյունքում զոհեր էին գրանցվել։ Մոտ 300 երեխայի համար IDBank–ի և Իդրամի աշխատակիցները պատրաստել են անհատական նվերներ՝ իմանալով միայն երեխայի անունը, սեռն ու տարիքը։

Դեկտեմբերի 25-ին տիկնիկային թատրոնի ամբողջ դահլիճում երկու ընկերությունների հրավերով արցախցի այս 300 երեխաներն էին․ նրանցից շատերն առաջին անգամ էին թատրոնում, ոմանք առաջին անգամ էին ուրախ միջոցառման մասնակցում սեպտեմբերյան դեպքերից հետո։

«Սանտայի նվերները» ներկայացումը նրանք մեծ խանդավառությամբ են դիտել, իսկ հետո նրանց են հանձնվել այդքան սպասված նվերները՝ փայլող աչքեր, մեծ ոգևորություն ու հավատ, որ վաղվա օրն անկասկած պիտի ավելի լավը լինի։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։