Բայրամով․ ՀՀ հետ բոլոր հանդիպումներում բարձրացվում է 8 գյուղը վերադարձնելու հարցը![]() 28 դեկտեմբերի 2023 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ բոլոր հանդիպումներում բարձրացվում է «Հայաստանի վերահսկողության տակ գտնվող 8 գյուղը վերադարձնելու հարցը»։ Նա հավելել է, որ այդ հարցը կապված է սահմանազատման հետ, որը տեխնիկական հարց է, իսկ խաղաղության պայմանագրում արտացոլվում են ընդհամուր սկզբունքները, հայտնում է APA-ն։ «Այդ գյուղերն իրենց յուրահատկություններն ունեն, 4–ն անկլավ է, 4–ը՝ ոչ։ Մեր մոտեցումն այն է, որ այդ գործընթացում կարող է որոշակի հաջորդականություն լինել և այն կարող է շարունակվել փոխադարձ քննարկումների ձևով։ Հայաստանն էլ իր պահանջներն ունի, իր տեսակետները սահմանների հետ կապված։ Սակայն մենք խոսում ենք բնակավայրերի մասին։ Թե ում են պատկանում այդ գյուղերը, վեճի առարկա չէ, հասկանալի է, թե ով է ապրել այդ գյուղերում խորհրդային շրջանում»,–ասել է Բայրամովը։ Նա ասել է, որ նույնիսկ այն երկրների միջև, որոնք չունեն լուրջ տարածքային հակամարտություններ, սահմանազատումը կարող է երկար տևել։ «Բայց եթե ուզում ենք, որ խաղաղության պայմանագիրը շուտ ստորագրվի, ապա պետք է տարանջատենք այդ 2 գործընթացը»,–ասել է նա։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ խաղաղության գործընթացի այս վճռական փուլում, երբ կողմերն ընդհանուր առմամբ հեռու չեն խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունից, անհրաժեշտ է կոնկրետ արդյունքների հասնելու Երևանի անկեղծ հանձնառությունը։ Ամիրբեկովը նաև ասել է, որ սահմանների հարցը կարող է լուծվել ավելի ուշ՝ հաշվի առնելով դրա բարդ և ժամանակատար բնույթը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |