4 հունվարի 2024 - 13:41 AMT
Միրզոյան․ ՀՀ–ն ակնկալում է 2024-ին համատեղ աշխատել ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է Բելգիայի կողմից նախագահության ստանձնումը ԵՄ խորհրդում: Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ Հայաստանն ակնկալում է 2024-ին համատեղ աշխատել ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ։

Միրզոյանը նշել է, որ ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահությունն առաջ է մղել ընդհանուր օրակարգը՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել ԵՄ գործընկերությունը Հայաստանի հետ, որը հիմնված է ընդհանուր տեսլականի վրա:

«Ջերմորեն ողջունելով Եվրամիության խորհրդում Բելգիայի նախագահությունը՝ հաջողություն եմ մաղթում իմ գործընկեր Հաջա Լահբիբին: Հայաստանը ակնկալում է 2024-ին համատեղ աշխատել ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ՝ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ արդյունավետ կերպով իրականացնելու մեր քաղաքացիների ձգտումները»,-նշել է Միրզոյանը մեկ այլ գրառման մեջ: