«Արմավիան» 4 տոկոս զեղչ է հայտարարել ընկերության կայքի միջոցով ձեռքբերված բոլոր ավիատոմսերի վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերությունը 4 տոկոս զեղչ է հայտարարում բոլոր ուղղություններով «Արմավիայի» պաշտոնական կայքի մջոցով ձեռքբերված բոլոր ավիատոմսերի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել են ավիաընկերության մամլո ծառայությունից:



Համաձայն հաղորդագրության, «Արմավիայի» պաշտոնական կայքի միջոցով ձեռքբերված ավիատոմսերով մեկնող ավիաընկերության յուրաքանչյուր 15000-րդ ուղեւորին հաճելի անակնկալ է սպասվում:



«Արմավիա» ավիաընկերությունն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ( IATA) անդամ է:



«Արմավիա» ավիաընկերությունն ամսական կատարում է շուրջ 250 չվերթ` ԱՊՀ, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ ավելի քան 30 ուղղությամբ:



2008 թվականին «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է գրեթե 647000 ուղեւոր:



Ընկերությունն ունի Ա-319 (3), Ա-320 (2), Իլ-86, Տու-134 տիպի օդանավեր:



«Արմավիան» կլինի առաջին ավիաընկերությունը, որը ձեռք է բերում Սուխոյ Superjet S-100 նոր ինքնաթիռը, որը կհամալրի օդանավերի շարժակազմը մինչեւ 2009 թվականի վերջը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---