Վրաստանում ռազմական խռովություն է կանխվել

PanARMENIAN.Net - Վրաստանում ռազմական խռովություն է կանխվել եւ ձերբակալվել են դրա կազմակերպիչները` Պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան աշխատակիցները: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվա-վերլուծական բաժնի ղեկավար Շոթա Ութիաշվիլին: Նրա խոսքով, երկրում բացահայտվել է դավ, որի նպատակը «առնվազն ՆԱՏՕ-ի զորավարժությունների ձախողումն էր, առավելագույնը` ռազմական հեղաշրջում»: Խռովության կազմակերպիչները կապեր ունեին Ռուսաստանի հետ, նշել է Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչը:



Ութիաշվիլին հաղորդել է, որ ռազմական խռովության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է «Դելտա» հատուկ նշանակության ջոկատների ենթաբաժանմունքի նախկին ղեկավար Գեորգի Գվալաձեն, իսկ հետախուզության մեջ են գտնվում Ազգային գվարդիայի ջոկատի նախկին հրամանատար Կոբա Օթանաձեն եւ թբիլիսյան ռազմական բաժանմունքներից մեկի շտաբի պետ Զազա Մուշկուդիանին:



Բացի դրանից Վրաստանի ՆԳՆ հրապարակել է օպերատիվ նկարահանումը, որտեղ Գվալաձեն եւ Օթանաձեն քննարկում են խռովության պատրաստությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---