11 հունվարի 2024 - 18:17 AMT
ԱԳ փոխնախարարի պաշտոնից ազատված Գևորգյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպան

Վահե Գևորգյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։

Մինչ այդ Վահե Գևորգյանը ՀՀ ԱԳ փոխնախարար էր։ Նա ազատվել է պաշտոնից հունվարի 10–ին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վահե Գևորգյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,– ասված է հրամանագրում։

Մեկ այլ հրամանագրով ՉԺՀ–ում, Թաիլանդի Թագավորությունում և Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը հետ է կանչվել պաշտոնից։