Երուսաղեմի հայկական եկեղեցիները չեն քանդում

PanARMENIAN.Net - Երուսաղեմի եւ ոչ մի հայկական եկեղեցի չեն քանդում: Դա վերաբերվում է ինչպես առաքելական, այնպես էլ կաթոլիկ եկեղեցիներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «Հայ Դատի» երուսաղեմյան գրասենյակի ղեկավար Ժորժետ Ավագյանը:



Հայկական «Ազգ» թերթը, վկայակոչելով պաղեստինյան «Մաան» տեղեկատվական գործակալությունը, հաղորդել է, որ Երուսաղեմի քաղաքային իշխանություններն օրերս որոշում են կայացրել Հին քաղաքում հայ կաթոլիկ եկեղեցին քանդելու մասին: «Իսրայելյան իշխանությունների նման քայլը դիտարկվում է որպես Հին քաղաքի սրբությունների հանդեպ ոտնձգություն, այն բացատրվում է նաեւ Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ի` մայիսին սպասվող այցով: Կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված որոշումը նպատակ է հետապնդում հաստատել հրեաների գերակայությունը Հին քաղաքում»,- հաղորդում է գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---