Սերժ Սարգսյանը Շախմատի ակադեմիայում հետևել է Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին

Սերժ Սարգսյանը Շախմատի ակադեմիայում հետևել է  Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆեդերացիայի խորհրդի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոն Մարգարյանը այցելել են Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարի ընթացքին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Նշվում է, որ հյուրերը տպավորված էին մանկապատանեկան մրցաշարի մասնակիցների քանակով, որն այս տարի աճել է՝ հասնելով մոտ 600–ի։

Նրանք հետևել են շրջանային մրցաշարերին, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Շվեդիայի, Ղազախստանի և Իրանի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի և գրոսմայստերի նորմաների համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---