Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանի նախագահական ընտրություններին16 հունվարի 2024 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը որոշել է դիտորդներ չուղարկել փետրվարի սկզբին Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների հայտարարության մեջ: «Եվրոպական խորհրդարանը չի դիտարկելու ընտրությունների գործընթացը և, հետևաբար, չի մեկնաբանի ոչ բուն գործընթացը, ոչ էլ դրա արդյունքները», - ասվում է փաստաթղթում, հայտնում է Sputnik Արմենիան։ Դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարեց 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Ադրբեջանի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով: Վերջին անգամ նախագահական ընտրությունները երկրում անցկացվել են 2018 թվականի գարնանը, հաջորդը նախատեսված էր 2025 թվականին: Իլհամ Ալիևը ղեկավարում է արդեն մոտ 20 տարի, մինչ այդ Ադրբեջանի նախագահն էր նրա հայրը՝ Հեյդար Ալիևը։ Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |