ՀՀ կժամանի ֆուտբոլիստ Անելկան․ Քննարկվելու է միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիա հիմնելու հարցը

ՀՀ կժամանի ֆուտբոլիստ Անելկան․ Քննարկվելու է միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիա հիմնելու հարցը

PanARMENIAN.Net - Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հրավերով հունվարի 16-20-ը Հայաստան կայցելի ՊՍԺ դեսպան, ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան:

Այս այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Հայաստանում միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիայի հիմնումը, հայտնում է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը։

Անելկան Ֆրանսիայի ընտրանու կազմում խաղացել է ավելի քան 69 խաղ՝ հաղթելով Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև Կոնֆեդերացիայի գավաթում։ Նա խաղացել է բազմաթիվ միջազգային ակումբներում, այդ թվում՝ ՊՍԺ-ում, «Արսենալում», «Ռեալ Մադրիդում», «Լիվերպուլում», «Մանչեսթեր Սիթիում», «Չելսիում», «Յուվենտուսում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---