17 հունվարի 2024 - 18:31 AMT
ԵԽ-ն որոշել է ընդլայնել ՀՀ-ում ԵՄ առաքելությունը և ավելացնել ֆինանսավորումը

Եվրոպական խորհուրդը պաշտոնապես որոշում է ընդունել ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ընդլայնման մասին։ Որոշում է կայացվել նաև ֆինանսավորման ավելացման մասին, հայտնում է Factor.am-ը։

2023 թվականի դեկտեմբերի 5-ին Քաղաքական և անվտանգության կոմիտեն փոփոխություններ էր կատարել EUMA-ի գործառնական պլանում և համաձայնել, որ դրա ռեսուրսները պետք է ավելացվեն։

Նշվում է, որ Խորհուրդը որոշել է 2023/162 որոշման (CFSP) 13-րդ հոդվածի 1-ին մասը փոխարինել հետևյալով. «2023 թվականի հունվարի 23-ից մինչև 2025 թվականի փետրվարի 19-ը ընկած ժամանակահատվածի համար EUMA-ի հետ կապված ծախսերը ծածկելու համար նախատեսված ֆինանսական հաշվետվության գումարը կազմում է 39,035,890․24 եվրո:

Ցանկացած հետագա ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվության գումարը որոշվում է Խորհրդի կողմից։

ՀՀ-ում ԵՄ առաքելությունն իր հերթին ողջունել է Խորհրդի որոշումը։

«Ողջունում ենք ԵԽ որոշումը EUMA-ի ընդլայնման մասին։ Առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու՝ ԵՄ հանձնառությունը»,- ասվում է առաքելության X-ի էջում գրառման մեջ։

Հայաստանում ԵՄ առաքելությունը հունվարի 17–ին իր 1500-րդ պարեկային այցն է կատարելմ սահմանամերձ շրջաններ։