5 մայիսի 2009 - 21:04 AMT
Սերժ Սարգսյանը եւ Միխայիլ Ֆրադկովը քննարկել են անվտանգության ապահովման հարցեր
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում ընդունել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: